Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածին
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազալցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են վարորդի ինքնությունը: