Փաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է Գերմանիա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն: