ՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր ՆԳ նախարարը անձնակազմին ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը (տեսանյութ) Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ ՄինասյանինՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությանԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը ՀայաստանինՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսացած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել (տեսանյութ)
Հասարակություն

Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթը

Նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյում ընթացող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում ելույթով հանդես է եկել ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ՝ ստորև․

«Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,

Հայաստանի կառավարության անունից պատիվ ունեմ մասնակցելու այս կարևոր երկխոսությանը՝ աղետների ռիսկի նվազեցման 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում: Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում՝ արձագանքելու ինչպես նոր, այնպես էլ առաջացող ռիսկերին՝ միևնույն ժամանակ շարունակելով մեղմացնել խոցելիության երկարատև գործոնները:

Մենք ընդունում ենք, որ խոցելի խմբերի լիարժեք մասնակցության ապահովումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն հասարակության ստեղծման համար: Այս նպատակին հասնելու համար 2023 թ. հոկտեմբերին հաստատված աղետների ռիսկի կառավարման մեր նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ներառական կառավարմանը: Ազգային քաղաքականությունը հատուկ մշակված է ԱՌՆ գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար՝ սկսած ռիսկերի գնահատումից մինչև քաղաքականության մշակում և իրականացում:

Լավագույն փորձը ներառում է տեղական ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների խթանում, որոնք արտացոլում են այդ խոցելի խմբերի շահերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացնում ենք կարողությունների զարգացման և վերապատրաստման նպատակային նախաձեռնություններ՝ ապահովելով, որ այդ խմբերը ոչ միայն ներգրավված լինեն, այլև ակտիվորեն մասնակցեն որոշումների կայացման գործընթացին:

Հայաստանում տեղի ունեցած վերջին բնական աղետները շեշտեցին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման խիստ անհրաժեշտությունը: Մասնավորապես, 2024 թ. մայիսին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղները աղետների ռիսկի կառավարման ազգային և միջազգային միջոցառումներին զուգահեռ՝ կարևորեցին տեղական համայնքների և խոցելի խմբերի ներգրավվածությունը պատրաստվածության և արձագանքման ջանքերում: Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումն ու աջակցությունը հետաղետային կարիքների գնահատման գործընթացում։

Այս փորձը ձևավորել է մեր ընթացիկ քաղաքականությունը՝ ապահովելով ԱՌՆ ռազմավարությունների ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում: Կայունության բարձրացումը չի կարող իրականացվել վերևից ներքև սկզբունքով. այն պետք է արտացոլի բնական աղետների հետևանքների դեմ պայքարի առաջնագծում գտնվողների գիտելիքները, կարիքներն ու հնարավորությունները: Սա հանգեցրել է բարեփոխումների, որոնք պետք է ամրապնդեն տեղական կառավարման կառույցները և ընդլայնեն համագործակցությունը պետական կառույցների և ոչ պետական շահագրգիռ կողմերի միջև, ինչպիսիք են տեղական հասարակական կազմակերպությունները և համայնքային ղեկավարները՝ ապահովելով աղետների դեմ պայքարի մեր համակարգերի ավելի ընդգրկուն և հարմարվողական բնույթը:

Տեղական համայնքների գիտելիքների օգտագործումը աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ մեր մոտեցման առանցքային տարրն է:

Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղական պրակտիկաները, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարման ավանդական համակարգերը և հողօգտագործման մեթոդները, անգնահատելի աղբյուր են էկոլոգիական ռիսկերի և խոցելիությունների ըմբռնման համար: Քաղաքային զարգացման մեջ շոշափելի արդյունքների հասնելու և ռիսկերը հաշվի առնող վարքագիծը փոխելու, տնտեսությունը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու և կենսունակ հասարակության զարգացման համար անվտանգ միջավայր ստեղծելու համար չափազանց կարևոր է բազմակողմ մոտեցումը, որը հաշվի է առնվում օրենսդրական դաշտի նոր փոփոխություններում:

Մասնավոր հատվածի ներգրավումը ԱՌՆ համապարփակ ռազմավարության կարևոր մասն է: Մասնավոր հատվածը վերահսկում է կարևոր ենթակառուցվածքներ, մատակարարման շղթաներ և ռեսուրսներ, ինչն անհրաժեշտ է դարձնում աղետներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման մեջ նրա մասնակցությունը: Մենք գտնվում ենք համայնքային կամավոր կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմների նորոգման գործընթացում՝ տեղական բնակչության մասնակցությունն ավելի լավ իրականացնելու համար:

Բացի այդ, մենք խրախուսում ենք կառավարությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը միավորող համագործակցության հարթակների ստեղծումը՝ ԱՌՆ ոլորտում նորարարությունների և ընդհանուր պատասխանատվության քննարկման համար:

Տեխնոլոգիական նորարարությունների փոխանակման այս հարթակները գրավում են նաև երիտասարդներին և երեխաներին, ովքեր հետաքրքրված են ռոբոտաշինությամբ, արհեստական բանականությամբ և այլ տեխնոլոգիաներով, ինչը ոչ միայն օգնում է համապատասխանեցնել պետական և մասնավոր շահերը, այլև թույլ է տալիս գործարարությանն ակտիվ դեր ունենալ դիմակայուն համայնքներ ստեղծելու մեջ:

Շնորհակալություն»: