Էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելԻրանը ռազմական օգնություն է ուղարկում ՍիրիաԻնչ պետք է իմանան ֆիզիկական անձինք Հայաստանից մեկնելիս. ՊԵԿ-ի տեսահոլովակըԱրարատի մարզում ՊՆ զինծառայողը Mazda-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորԵրևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքներըՊրեմիերա. PROJECT LA և Ռոլանդ Գասպարյան- «THE BLUE»Եղանակն առաջիկա օրերինԱՄՆ դեսպանը Մատենադարանում ծանոթացել է միջնադարյան Հայաստանի արհեստագործությանըՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Չանչարևիչի վերաբերյալՔննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցերՆորատուսցին մեքենայով շրջում և սիգ էր վաճառում. Երբ պարեկները նրա մոտ 175 սիգ են գտել, ասել է՝ «շուկայից եմ գնել»ՀՀ-ԵՄ նոր օրակարգի շուրջ ակտիվ դինամիկա կա. Միրզոյանը և Յուրայ Բլանարը քննարկել են ԵՄ ընդլայնման գործընթացը (տեսանյութ)Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել մի խումբ աշակերտներ Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները
Կապիտալը «փախչում է» մեր երկրից․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 մլն դոլարով, իսկ ՕՈւՆ-ի զուտ ներհոսքը բացասական է. ԱվետիսյանՎանաձորում բախվել են «Opel»-ն ու «Hyundai»-ը. կան վիրավորներ Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու դի
270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում
Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքըՍահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)Այսօր կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին․ Հակոբյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև Արծրուն Հովհաննիսյանը (լուսանկարներ)Աշխարհն ամբողջությամբ վերադարձել է պատերազմի իրավունքի և ուժի տիրապետության բնական կերպարանքին. ԷլբակյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը Պենտագոնում (տեսանյութ)
Անհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին
Ադրբեջանում հայտնի գնդապետ է ձերբակալվելՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա
ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարարը
Գերմանիայում փորձել են թալանել Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը և երեխան եղել են տանը (լուսանկար)
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին
Դատարանը մերժել է Աբրահամ Գասպարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՆԳՆ հայցը
Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել
Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած «Օրենքով գող» շահումյանցի Ժիրոն եւ իր մարդիկ «ճռիկ-վռիկ» են արել․ «Հրապարակ»Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի նաև Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարարԱմեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում. Քաղաքագետ Արհեստական բանականությունը կազմել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականըԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզիՈւկրաինան սխալ է թույլ տվել՝ մերժելով Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունըՎերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. Սուրեն ՍարգսյանՏավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվելԹափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանությունԱսել են՝ Նիկոլի՞ն ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի․ նայի, վաղը կարող ա չզարթնես․ ռոք ալբոմի համար սպառնացել են երգահան Տիգրան ԱվետիսյանինԼոնդոնի կենտրոնում իր լույսերն է վառել սուրբծննդյան տոնածառըՀայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆՇենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN
Հասարակություն

Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։

Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող:

Ըստ տուժողներից ստացված հաղորդումների և նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների՝ սոցիալական ցանցերում ընկերության անունով հրապարակվել են գովազդային բնույթի հայտարարություններ՝ պատվերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տարբեր մակնիշի էլեկտրամոբիլների ձեռք բերման վերաբերյալ։  

Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։

Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։   

Պայմանագրերը կնքելուց հետո, օրերի ընթացքում, տուժողները ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն, որպես կանխավճար, փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4մլն.-ից մինչև 10մլն. ՀՀ դրամ գումարներ։ Սակայն ժամկետները լրանալուց հետո, չստանալով էլեկտրամոբիլները կամ դրանց գնման համար իրենց փոխանցած գումարները, այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։

Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: