Ամերիկացի ռազմական փորձագետների խումբ կմեկնի Կիև
Վաշինգտոնի վարչակազմը որոշել է չեղարկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը վերանորոգող ամերիկացի մասնագետների Ուկրաինա մուտքի արգելքը։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ մասնագետները լինելու են առաջնագծից հեռու։
Նրանք չեն մասնակցի ռազմական գործողություններին, իսկ մասնագետների խմբերը փոքր կլինեն։