Կատարը, ԱՄՆ ճնշման ներքո, պահանջում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից հեռանալ երկրից
Կատարի իշխանությունները, Միացյալ Նահանգների ճնշման ներքո, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից պահանջել են լքել երկիրը՝ իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ չբանակցելու պատճառով:
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Կատարը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից պահանջել է լքել երկիրը Վաշինգտոնի ճնշման ներքո, ինչը էական փոփոխություն էր Պարսից ծոցի այս պետության քաղաքականության մեջ»,- ասվում է զեկույցում։
Իրավիճակին ծանոթ մեկը հրապարակմանը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կտեղափոխվեն Թուրքիա։