Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասինԳործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp-ով (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԵթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն ՍիմոնյանՀնարավոր է էլի վարորդներ ազատվեն աշխատանքից․ Սուրեն Գրիգորյանը չի բացառումՔաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն ԳրիգորյանԱղվան Վարդանյանն ինձ ասում է՝ ե՞րբ ազատ կլինես, սրճենք, խոսենք իրար, իսկ հետո հեքիաթ է պատմում․ Ալեն ՍիմոնյանՏրանսպորտ SHOW-ն շարունակվում է․ քանի դեռ ամեն ինչ կորած չէ՝ Պիպոյանն առաջարկ է ներկայացրել (տեսանյութ)
Մոտ 800 անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած տղամարդն այսօր կամուրջից վայր է ընկել
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում․ ԹաթոյանԻնչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքիցՈւժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը թքած ունի եվրոպական ստանդարտների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Նիկոլ Փաշինյանը որոշել է «ժողովրդավարության» հարցերում էլ իր զրոյական կետից սկսել և, պարզվում է՝ այլևս թքած ունի թե՛ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վրա, թե՛ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների: Դե, իսկ սեփական ժողովրդի վրա վաղուց թքած ունի և կյանքի-մահու գնով փորձելու է կառչած մնալ իր աթոռին ու այդ ուղղությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, անգամ՝ ամենահակաժողովրդական, հակաբարոյական քայլերին։ 

Դրանց թվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որի նպատակը Փաշինյանի իշխանությունը հավերժացնելն է: Փաթեթն արդեն խորհրդարանում առաջին ընթերցում անցել է, երկրորդից առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ լսումներ էր հրավիրել, որին մասնակցում էին հանրային սեկտորի ներկայացուցիչներ, կուսակցականներ, փորձագետներ: Եվ գրեթե բոլորը՝ բացառությամբ Դանիել Իոաննիսյանի, մտահոգություն հայտնեցին այն աղմկահարույց դրույթի վերաբերյալ, որը կառավարությանը լիազորում է՝ քվեարկությունից հետո մինչ նախնական արդյունքների արձանագրումը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման միջոցով չեղարկել քվեարկության արդյունքները ու վերաքվեարկություն նշանակել։ Դիցուք` քվեարկությունից հետո նախնական արդյունքները պարզ դառնալուն պես Փաշինյանը, տեսնելով, որ պարտվում է, կարող է  ինչ-ինչ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ չեղարկել ընտրությունների արդյունքները։ 

Մենք գրել էինք, որ այս դրույթն արժանացել է անգամ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ուշադրությանը: Իսկ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը նույնպես դրա վերաբերյալ վերապահում է հայտնել: Կարեւորել է պետության անվտանգությունը, բայցեւ շարունակել է, որ դրանք չեն կարող չեղարկել քաղաքացու կամարտահայտությունը։ 

Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչակարգը փաստացի արհամարհել է այդ կարծիքը եւ աղմկահարույց փաթեթն ուղարկել խորհրդարան: Ավելին, այն արդեն առաջին ընթերցմամբ անցել է, որից հետո միայն աղմուկ բարձրացավ, գաղտնազերծվեցին նրանց մտադրությունները։

Մեզ պատմեցին, որ դեսպանները ՀՀ իշխանություններին հասկացրել են, որ օրենսգիրքն այդ դրույթով ընդունելու դեպքում հետագայում կարող են խնդիրներ ունենալ, դիցուք` զրկվել որոշ միջազգային ժողովրդավարական կառույցների ֆինանսավորումից եւ այլն: Թերեւս, հենց այս նկատառումից ելնելով, որոշել են թեթեւակի խմբագրել այն: Եվ երեկվա լսումներն էլ, ըստ ամենայնի, այդ նպատակով էին, որ կցկտուր հայտարարեն, թե իբր վերանայելու են այդ դրույթները: Սակայն, լսելով հարցի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի պարզաբանումները, պարզ դարձավ, որ մեծ հույսեր պետք չէ փափայել, որ իշխանությունը կհրաժարվի այդ աղմկահարույց դրույթից։

Փոխնախարարը մանրամասնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումներ են եղել, քանի որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրաձայնել էին, եւ կա համապատասխան պայմանավորվածություն, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Կհաստատի՞ կառավարությունը, թե՞ ոչ, պարզ կդառնա դեկտեմբերի սկզբներին, երբ փաթեթը խորհրդարան կուղարկվի վերջնական ընդունման։ Իսկ խնդրո առարկա դրույթի մասով, ինչպես փոխնախարարն ասաց, հետեւյալ պայմանավորվածությանն են եկել․ «Եթե դրությունները հայտարարվում են ընտրության օրը` 20։00-ից հետո, այսինքն՝ մինչեւ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը եւ արձանագրությունների կազմումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է: Կատարված փոփոխության նպատակն այն է, որ ընտրությունների արդյունքները չզրոյացվեն հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության արդյունքում, եւ եթե հնարավոր է, ամփոփվեն դրանք»։ Ասաց փոխնախարարը, բայցեւ հավելեց․ «Հետագայում` գործընթացը վերսկսելուց հետո ԿԸՀ-ն կարող է վերաքվեարկություն նշանակել այն ընտրատեղամասերում, որոնցում կծագի դրա անհրաժեշտությունը»։

Լսումներից հետո փորձեցինք փոխնախարարից կոնկրետ պարզաբանումներ լսել, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ քանի դեռ վիճահարույց դրույթների մասով չկա վերջնական որոշում, ինքը չի խոսի։ Ստացվում է՝ եթե անգամ փոխնախարարի ներկայացրած տարբերակով խմբագրեն նախագիծը, կնշանակի, որ արտակարգ կամ ռազմական դրությունների վերացումից հետո ԿԸՀ-ն կարող է ՀՀ մոտ 2 հազար ընտրատեղամասերից, ասենք, 1999-ում տեսնել վերաքվեարկության անհրաժեշտություն, և այդքանն էլ բավարար է, որ արդյունքները հիմնովին փոխվեն, եւ Փաշինյանի ռեժիմը շարունակի իշխել։

ՀԳ. Իրեն քաղհասարակություն և արեւմտամետ հռչակած Դանիել Իոաննիսյանն էր միայն կողմ այս դրույթին` տարօրինակ բացատրությամբ․ նա զուգահեռ անցկացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Ըստ նրա՝ իշխանությունները, ըստ էության, կարող են իշխանությունը յուրացնելու հնարավորություն ունենալ արտակարգ եւ ռազմական դրություն հայտարարելով, ուստի պետք է ամրագրել, որ այդ դեպքերում զրոյացվում են քվեարկության արդյունքները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում