Քաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն ԳրիգորյանԱղվան Վարդանյանն ինձ ասում է՝ ե՞րբ ազատ կլինես, սրճենք, խոսենք իրար, իսկ հետո հեքիաթ է պատմում․ Ալեն ՍիմոնյանՏրանսպորտ SHOW-ն շարունակվում է․ քանի դեռ ամեն ինչ կորած չէ՝ Պիպոյանն առաջարկ է ներկայացրել (տեսանյութ)
Մոտ 800 անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած տղամարդն այսօր կամուրջից վայր է ընկել
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում․ ԹաթոյանԻնչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքիցՈւժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրաՄեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ «Հրապարակ»
Մամուլ

Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք օրեր առաջ հարցազրույց էինք արել կառավարության շենքի մոտ ակցիա անող քաղաքացու` Արսեն Ավետիսյանի հետ, որը պատմել էր, որ ինքն է ցուցմունք տվել ԱԱԾ-ում և բացահայտել Սերոբ Գասպարյանի և մյուսների կողմից կազմակերպված «հեղաշրջման նախապատրաստությունը», և հիմա բողոքում է, թե ինքը փրկել է Փաշինյանի և մյուսների կյանքը, այժմ իր կյանքին վտանգ է սպառնում` իրեն պաշտպանության միջոցներ չեն տրամադրում: Տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ կային, որոնց 90 տոկոսն այն մասին է, որ մարդը հոգեպես առողջ չէ` ինչպե՞ս են նրա ցուցմունքը հիմք ընդունել:

«Հրապարակին» հայտնի դարձավ, թե ուրիշ ովքեր են իրավապահ մարմիններին ցուցմունք տվել առ այն, թե Հայաստանում զինված հեղաշրջում պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար։ 

Մենք նաև գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սեւ հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը եւ 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։

Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, եւ նրան այդ ժամանակ են կալանավորել։ 

Նրա դեմ ցուցմունք են տվել Վանո Հովսեփյանը, Սերգեյ Մելոյանը, Արմեն Խաչատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, վերջիններս մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը՝ մեկ ասել են, թե չեն ճանաչում նրան, հետո պնդել են, թե ճանաչում են։ Ըստ վկաների՝ Մնացականյանը «հեղաշրջման օպերացիայի» մեջ զբաղեցրել է «զամպալիտի» պաշտոնը։ Նա այս պահին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կարանտինային բաժանմունքում։ 

Վկաներ Վանո Հովսեփյանը եւ Արմեն Խաչատրյանն անցնում են նաեւ Սերոբ Գասպարյանի գործով։ Այս անձանց Սերոբ Գասպարյանը Ռուսաստան է տարել զորամասերում շինարարություն, վերանորոգում անելու նպատակով: Նրանք իրավապահներին պատմել են, թե, իրենց կարծիքով, անհնար է, որ Սերոբ Գասպարյանն «օպերացիայի» մասին չիմանար։ Փաստացի, Գասպարյանը կալանավորվել է վկաների ենթադրությունների հիման վրա։ Ուշագրավ է, որ Գասպարյանի փաստաբանները մի քանի անգամ դիմել են վկաների հետ առերեսում իրականացնելու համար, սակայն քննիչը մերժել է։ 

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը ողնաշարի խնդիր ունի՝ չի կարողանում նորմալ քայլել, մյուսի մատն է կտրված։ Այս մարդիկ Ռուսաստան են մեկնել առնվազն «խոպանչու» կարգավիճակով՝ փող աշխատելու համար, մինչդեռ վերադարձել են Հայաստան ու դարձել «կարեւոր» վկա` ցուցմունք են տվել, թե իրենց «վարժեցրել են»՝ հեղաշրջում անելու նպատակով։ 

Լավատեղյակ անձը մեզ ասաց, որ գործով անցնող վկաները «վերբովկա արված» մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում