Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին` այդ վարկերն ո՞ւմ եք տրամադրել. Մեսրոպ ԱռաքելյանԻր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասինԳործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp-ով (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԵթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն ՍիմոնյանՀնարավոր է էլի վարորդներ ազատվեն աշխատանքից․ Սուրեն Գրիգորյանը չի բացառումՔաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն ԳրիգորյանԱղվան Վարդանյանն ինձ ասում է՝ ե՞րբ ազատ կլինես, սրճենք, խոսենք իրար, իսկ հետո հեքիաթ է պատմում․ Ալեն ՍիմոնյանՏրանսպորտ SHOW-ն շարունակվում է․ քանի դեռ ամեն ինչ կորած չէ՝ Պիպոյանն առաջարկ է ներկայացրել (տեսանյութ)
Մոտ 800 անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած տղամարդն այսօր կամուրջից վայր է ընկել
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում․ ԹաթոյանԻնչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքիցՈւժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի
Մամուլ

100 հազարն էլ ինա՞դ են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիների շրջանում սպասողական վիճակ է։ Լուրեր են տարածվում, թե շուտով բնակապահովման ծրագրերը կառավարությունը վերանայելու է։ «Այո, տեղեկություն կա, որ այդ ծրագիրը վերանայվելու է, քանի որ դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Նրա հայրենակիցները հաճախ են իրեն դիմում՝ տարբեր իրավական հարցերի պարզաբանման համար։ 

2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն 110 հազար անձից՝ բնակարան ձեռք բերելու ծրագրից օգտվել եւ հավաստագիր է ստացել ընդամենը 30 ընտանիք, ինչը նշանակում է, որ պետական ծրագիրը չի աշխատում։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը «խայտառակություն» է անվանում այն, որ մեկ տարում ընդամենը 30 ընտանիքի են կարողացել բնակարան ձեռք բերելու հնարավորությամբ ապահովել, եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ, փաստորեն, երկրորդ ձմեռն են դիմավորելու ոչ սեփական կացարաններում՝ վարձով, այստեղից այնտեղ տեղափոխվելով։ 

Բայց աջակցության տարբեր ձեւեր կային՝ հիփոթեքի, տան կառուցման եւ այլն, արդյո՞ք այդ բոլոր տարբերակներն անարդյունավետ են։ «Եկեք հակառակը նայենք՝ մի հոգի, երկու հոգի, տասը հոգի, քսան հոգի կարող են, ժողովրդի լեզվով ասած՝ ինադ անեն, բայց եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն։ Այսինքն, կառավարությունն ասում է՝ եկեք, ձեզ փող տամ՝ տուն ունենաք, էդ 100 հազար մարդիկ էլ չե՞ն ուզում։ Մարդիկ ամեն ինչ կորցրել են, եկել-հայտնվել են Հայաստանի տարածքում, ու առաջին խնդիրը, որ ուզում են լուծել, տան հարցն է, ու 100 հազարն էլ ինա՞դ են ընկել։ Այդպես չի կարող լինել, հետեւապես, կառավարության ծրագիրը չի աշխատում»։ 

Գուցե նրանք շա՞տ բան են պահանջում, նրանց հետ երբ խոսում ես, տեսնում ես, որ հիմնականում բոլորն իրենց կորցրածի փոխհատուցումն են ուզում, որի համեմատ, իհարկե, կառավարության տված աջակցությունը քիչ կթվա։ 

«Միջին ընտանիքի հաշվարկով ստացվում է մոտ 10-12 մլն դրամ, եւ այս գումարով նրանք չեն կարողանա այնպիսի տուն գնել, որ կարողանան ապրել։ Մոտ 30 հազար դոլարով ի՞նչ առնեն մարդիկ։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե կան նման տներ, թող կառավարության անդամները մի հատ նման տուն գնեն ու գնան այդպիսի տներում ապրեն։ Այո, հնարավոր է, ինչ-որ գյուղերում կիսաքանդ տներ կան, որ այդ գնով հնարավոր է առնել, բայց ես վստահ եմ, որ արցախցիների զգալի մասն ունեցել է պատշաճ կացարան, ու այդ կացարանների կորստի միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, ու նրանք պետք է փոխհատուցեն գոնե այդ մարդկանց կացարանը։ Այդ մարդիկ հայրենիք, ընտանիք, կենսագործունեություն, ապագա են կորցրել։ Սա Ալավերդու ջրհեղեղը չէ, որ մարդուն փող տաս, ասես՝ գնա մի քիչ էն կողմ տուն կառուցի։ Այս մարդիկ այնքան բան են կորցրել, որ կառավարության անդամները պետք է գետինը մտնեին, օր առաջ գոնե կացարանի հարցը լուծեին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: