Սուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրաՄեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ «Հրապարակ» Ինչու են ՔՊ-ականները Բաբկեն Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» կազմակերպել․ «Ժողովուրդ»Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ աշխատավարձի պատճառով․ տաքսու գներն էլ բարձրացել են․ Երևանը կաթվածահար է եղելՆիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում էլէներգիայի անջատումներ կլինենԿրեմլը խոստացել է շարունակել աջակցել Բաշար ԱսադինՄայքլ Քոթանջյան, քննիչ, դատավոր. Ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Մամուլ

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի. գործը փակել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գևորգ Մկրտչյանի լիազորությունները։  

Պատգամավորին խմբակային ծեծելու դեպքն այնքան մեծ հնչեղություն ունեցավ, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոստիկանությունը ստիպված եղավ դադարեցնել նրա լիազորությունները՝ ցույց տալով, թե ՆԳՆ-ի հեղինակությունն ու պատիվը բարձր են, եւ նման դեպքերն էլ դատապարտելի են ու վերադասից չեն խրախուսվում։ Սակայն այդ դադարեցումը,  պարզվում է, ընդամենը մեկ ամիս է տեւել` Գեւորգ Մկրտչյանը մեկ ամիս անց վերականգնվել է նույն պաշտոնին եւ շարունակում է ծառայությունը։ 
Մենք գրել էինք, որ Մկրտչյանը կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է: Նրա լիազորությունները նախկինում մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով պայմանավորված: Իսկ մի դեպքով էլ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումն են իջեցրել: Նորմալ երկրում նման ծառայողին կհեռացնեին համակարգից, իսկ մեզ մոտ, փաստորեն, ցուցարարներին, ընդդիմությանը խոշտանգելը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատեցին «Հրապարակ»-ի լուրը՝ պարզաբանման մեջ հայտնելով, թե Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն նպատակով, որ նա, լինելով այդ պաշտոնին, չխոչընդոտի քննությանը։ Մկրտչյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն էլ իբր կասեցվել է, քանի որ քննչականում է նախաձեռնվել քրեական վարույթ։ «Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը։

Այս հիմքով, ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ՆԳՆ-ից: 
Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն։ 

«Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննություն իրականացնող մարմնի կողմից ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել միայն ծառայողական քննության ժամանակ՝ երկու ամսով, ուստի հուլիսի 3-ին ոստիկանության ծառայողի լիազորությունները վերականգնվել են: Ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումը կատարելու հարցը հնարավոր կլինի քննարկել քրեական վարույթի վերջնական արդյունքից հետո»,-մեկնաբանել են ՆԳՆ-ից։ Այս դեպքը մի արատավոր երեւույթի մասին է վկայում` ՆԳՆ-ում և Քննչական կոմիտեում միմյանց «պաս տալու» ավանդույթ է ձեւավորվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է` որեւէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 8 ամիս առաջ։ Առնվազն զավեշտալի է, որ ձեռքի տակ ունենալով պատգամավորին խմբակային ծեծի ենթարկելու մասին բավարար ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, Քննչական կոմիտեում դեռևս գործը գտնվում է նախաքննության փուլում: