Կոտայքում բախվել են «Mercedes E200»-ն ու «Volkswagen Tuareg»-ը․ կա տուժած
Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes E200» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։