Զելենսկին ու Թրամփը զրույց են ունեցել․ մանրամասներ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Կիևում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զրույց են ունեցել․
«Քննարկվել են առաջնորդների մակարդակով հնարավոր ապագա շփումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թիմերը կսկսեն գործնական նախապատրաստական աշխատանքներ հանդիպումը կազմակերպելու համար», - ասել է Սիբիգան։