Օլաֆ Շոլցն ասել է, որ մտադիր է շուտով զանգահարել Պուտինին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի իր մտադրությունը, սակայն ասել է, որ մտադիր չէ դա անել առանց գործընկերների հետ համաձայնության։
Այս մասին նա ասել է ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այո, ես պատրաստվում էի խոսել ՌԴ նախագահի հետ ճիշտ պահին։ Բայց ես դա ինքնուրույն չեմ անի։ Դա ենթադրում է բազմաթիվ շփումներ, բանակցություններ շատերի հետ, որոնք ես երկար ժամանակ ակտիվորեն վարում եմ»,- հավելել է Շոլցը։
«Շուտով»,- պատասխանել է նա այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցը։