Հնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների առաջխաղացման արագացման օգտին
Հնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների առաջխաղացման արագացման օգտին, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Բանակցությունները սկսվել են 2024 թվականի մարտին, հիշեցրել է նա Մումբայում կայացած ռուս-հնդկական գործարար համաժողովում։
Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2022-2023 ֆինանսական տարում կազմել է 50,3 միլիարդ դոլար, որից մոտ 49,3 միլիարդ դոլարը Ռուսաստանի հետ առևտուրն է։