Իլոն Մասկը առանցքային դեր է խաղում Թրամփի ապագա թիմի ձևավորման գործում
Միլիարդատեր Իլոն Մասկը դառնում է Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ձեւավորման գլխավոր դեմքերից մեկը։ Հայտնում է ABC-ն։
Աղբյուրների համաձայն՝ Մասկը ընտրություններից հետո գրեթե ամեն օր այցելում է Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատուն՝ խոսելով նրա երկրորդ ժամկետի կադրային քաղաքականության և ռազմավարության մասին:
Մասկն արդեն մասնակցել է Թրամփի և օտարերկրյա առաջնորդների երկու հեռախոսազրույցի, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու, ում հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Մասկը ակտիվ է նաև ներքին քաղաքականության հարցերում՝ աջակցելով հանրապետական սենատոր Ռիկ Սքոթին, որն ամրապնդեց վերջինիս դիրքերը կուսակցությունում։
Քարոզարշավի ընթացքում Մասկը Թրամփին աջակցեց սոցցանցերում ևս: