Ամերիկացիները Սիրիայում հարվածել են իրանամետ ուժերի թիրախներին
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է Սիրիայում իրանամետ ուժերի ինը թիրախների ուղղությամբ հարվածների մասին:
Հարվածներն իրականացվել են ի պատասխան Սիրիայում վերջին 24 ժամվա ընթացքում ամերիկյան զորքերի վրա մի քանի հարձակումների։
«Այս հարվածները կնվազեցնեն Իրանի կողմից աջակցվող խմբավորումների կարողությունը՝ պլանավորելու և իրականացնելու հարձակումներ տարածաշրջանում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա», - ասվում է հայտարարության մեջ: