Հնդկական «Ակաշ» ՀՕՊ համակարգերը ուղարկվում են Հայաստան
«Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մարտկոցն ուղարկվում է Հայաստան:
Այս մասին հայտնում է Bharat Electronics Limited արտադրող ընկերությունը։
«Հնդկաստանի պաշտպանական արտադրության քարտուղար Սանջեև Կումարն ազդարարել է «Ակաշ» զինատեսակների համակարգի առաջին մարտկոցի առաքումը բարեկամ երկիր», - ասվում է ընկերության սոցիալական ցանցերում:
«Ակաշ» համակարգը «երկիր-օդ» հրթիռ է, որը կարող է մինչև 25 կմ հեռավորության վրա հարվածել կործանիչների, թևավոր հրթիռների, «օդ-երկիր» հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ ինքնաթիռների: Երևանը դարձավ այս զինատեսակների առաջին օտարերկրյա գնորդը։