Մայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքը
Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Մ․ Լ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 12։30-ի սահմաններում իրենց գյուղի հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին «Հայոց պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչը՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հ․ Ե․-ն, ֆուտբոլ խաղալու ժամանակ վազելու ընթացքում հրել է իր 11-ամյա որդուն, ով վայր է ընկել, որի հետևանքով կոտրել է աջ ոտքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: