Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան
Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.
«Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։
Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից, եթե Կամոյի առողջական վիճակը գնալով բարդանա, ապա մարզիկը կենթարկվի վիրահատության։
Ի դեպ, Գերմանիայի մրցաշարից հետո՝ Կամոն պլանավորում էր հենց այնտեղ էլ ենթարկվել ողնաշարի վիրահատության։ Սակայն, այս վնասվածքի պատճառով՝ լուրջ առողջական խնդիրները վտանգել են նրա մարզական կարիերան։