ԱԳՆ գլխավոր քարտուղարը Ստոկհոլմում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները
Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տնօրեն Դեն Սմիթի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, ներկայացնելով Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը:
Հայաստանի՝ կայուն խաղաղությանը միտված նախաձեռնութունները ներկայացնելուն զուգահեռ, Դավիթ Կարապետյանը կարևորել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության դինամիկայի վերաբերյալ հետազոտությունների իրականացման և լարվածության աճին դիմակայելու ռազմավարությունների մշակման համատեքստում: