Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար գյուղում Արտաշար երկաթգծի նստահարթակի մոտ շոգեքարշի և «BMW»-ի բախման հետևանքով մահացած՝ «BMW»-ի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է որ «BMW»-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով տեղում մահացել էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը նրա ծննդյան օրն էր։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի և շոգեքարշ գնացքի բախումը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Տեսանյութը՝ այստեղ։