ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 00:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Գազել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է. առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: