Իմ երազանքն է, որ ադրբեջանցիները հանգստանան Հայաստանում. Կարո Փայլան

Իմ երազանքն է, որ ադրբեջանցիներն իրենց հանգիստը վայելեն Հայաստանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
«Ես աշխատելու եմ թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, քանի որ նրանք իմ եղբայրներն են։ Իմ երազանքն է այցելել Շուշի, խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, ինչպես նաև, որ ադրբեջանցիները կարողանան իրենց ամառային հանգիստն անցկացնել Սևանա լճում»,- ասել է Փայլանը YouTube-ում տված հարցազրույցում։