Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ ԹրամփԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վանաձորում հրդեհ է բռնկվել Երևան-Գյումրի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, արգելափակվածներ կան Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Եթե ​​Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. ՀզբոլլահԸստ ՄԻՊ-ի՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «քայլերը» կարող են ՔՕ արարքի հատկանիշներ պարունակել Թուրքիայում եռահարկ շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորությանը Գեորգի Հարությունյանն այլևս Կրասնոդարի ֆուտբոլի՞ստ չէ․ ինչ է պատահել ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակըԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը Բերիո հայոց թեմի առաջնորդը իր հայրական օրհնություններն է փոխանցել Զեյթունի հայրենակցական միությանը ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը 1 518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Արմեն Աշոտյանը 5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական սահմանափակումներով․ Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ ՆԳՆ-ն կարևորություն է տալիս ՄԹ փորձին Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ պաշտպանական խումբ Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը ուսումնական վարժանքներ է արել Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է՝ որն է «Իրական Հայաստանի ռազմավարությունը» Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է Բարբին և Եղեգնաձորը կդառնան քույր քաղաքներ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, կան փակ ճանապարհներ Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է բխի ՀՀ-ի կարիքներից 20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ էլ քաղաքը․ Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին Եթե մենք չենք բարձրացնում մեր հարցերը, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի բարձրացնում իր պահանջները. Մարուքյան ՌԴ-ն չունի թաքնված օրակարգ, որը կվնասի Հայաստանին, բայց ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ ԱԳՆ Դատախազը դատարան է հանձնել Գևորգ Ալթունյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ում և ԵՄ-ում չեն մտածում հայերի մասին, Արևմուտքում դա ընկալվում է ուտիլիտարիստական ձևով․ ՌԴ ԱԳՆ
Կրեմլը պատասխանել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Թրամփի հայտարարությանըՆար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ-ն հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղերԹուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները հանդիպել են ԱնկարայումԼևոնը գերեվարվել է Շուշիի «3 վիշկայի» տարածքից․ Բաքվի բանտի միևնույն խցում է Լևոն Մնացականյանի հետԻ՞նչ իրավական ակտով է կարգավորվում ոստիկանության և քրեակատարողական ծառայության ծառայողների պատվի առնելը՝ իրենց նախարարներինՀունվարի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄի ամբողջ արդարադատության նախարարություն ունենաս ու սենց պրիմիտիվ իրավաբանական սխալներ անե՞ս. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասինԾեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են
Տեսանյութ

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։

52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։

Նոյեմբերի 13-ին Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 54-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրանյութ է պահում։

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Վաղարշապատի համայնքային ոստիկանների հետ այցելել են տղամարդու տուն։

Շահումյանցին խոստովանել է, որ ունի մարիխուանայի նմանվող զանգված և պատրաստ է ներկայացնել։

Նույն օրը Արմավիրի քրեական հետախույզները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացել են Էջմիածնի 50-ամյա բնակչի վերաբերյալ։

Վաղարշապատի համայնքային ոստիկանների և քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ ունի չորացված զանգված, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 15 կգ 360 գրամ կանեփանաման չոր զանգված։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մաիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։

Նոյեմբերի 14-ին մի տեղեկություն էլ ստացվել է Զարթոնք գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա պահում է թմրանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է զննություն։ Հիշյալ անձի բնակության հասցեում հայտնաբերվել է 104 գրամ կանեփանման զանգված։ Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար։

Նույնաբնույթ տեղեկություն էր ստացվել նաև Զարթոնք գյուղի 59-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը հայտնաբերվել է 42 գրամ կանեփանման զանգված։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: