Խարդախության մեխանիզմ՝ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով․ ՔԿ-ն զգուշացնում է
Հաշվի առնելով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև՝ այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.
-զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,
-նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,
-օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։