Խոշոր ավոտվթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին․ կան վիրավորներ
Խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ը մանրամասնում է, որ երեկ Ժամը 15:30-ի սահմաններում 66–ամյա Նորիկ Պ.-ն իր վարած «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Լիլիթ Հ.-ն և 16–ամյա Կարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: