Թրամփը կհեռացնի բոլոր տրանսգենդերներին ԱՄՆ բանակից․ The Times
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գործադիր հրաման արձակել, որը կհանգեցնի երկրի զինված ուժերից բոլոր տրանսգենդեր զինծառայողների հեռացմանը։
Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ակտիվ զինվորականների շարքերում կան մոտ 15 հազար տրանսգենդերներ, որոնց բժշկական նկատառումներով նախատեսվում է զորացրվել՝ որպես ծառայության ոչ պիտանի։ Աղբյուրի համաձայն՝ նոր հրամանագիրը կլինի ավելի խիստ՝ համեմատած նախորդի հետ, որն ընդունվել էր 2018 թվականի մարտին Թրամփի առաջին ժամկետի ժամանակ։
Այն ժամանակ հանրապետականն արգելում էր տրանսգենդերներին միանալ բանակին, սակայն արդեն ծառայողներին թույլ տվեց շարունակել իրենց ռազմական գործունեությունը: Նոր հրամանագրով առաջարկվում է աշխատանքից ազատել նույնիսկ նրանց, ովքեր կարողացել են կարիերա կառուցել զինված ուժերում։
«Այդ մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց դիրքերը այն ժամանակ, երբ բանակում կռվողներ չկան։ Միայն ծովային հետեւակի կորպուսն է համապատասխանում իր հավաքագրման չափանիշներին»,- նշել է աղբյուրը։