Սիրիական գաղտնի ծառայությունները արգելափակել են Հեզբոլլահին զենքի մատակարարումը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մոտ է «Միլան» տեղափոխվելուն36 ժամ ջուր չի լինելու Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները Թոքաբորբով հիվանդացության ռիսկը կանխել հնարավոր է՝ պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ. ԱՆ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է Այս ամենը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար էր, դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին Տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում հրդեհ է բռնկվել Իսրայելը դեռ սպասում է, որ ՀԱՄԱՍ-ը կհրապարակի պատանդների ցուցակը․ Նեթանյահու Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետին Հութիները հայտարարել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին Չորս հայկական ակումբ՝ աշխարհի լավագույն 700 ակումբների վարկանիշում Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև Արմեն Աշոտյանը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» ասողների մասին Ո՞ւր է գնդակը․․․ դարպասում է գնդակը․ Օրբանի գեղեցիկ գոլը Կվերանայվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները Թբիլիսիի կենտրոնում բնակելի շենք է այրվել Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3»-ում, այն վերածվել է մոխրակույտի Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը 2024 թվականին Իրանում օդի աղտոտվածության հետևանքով մահացել է 30 հազար մարդ ՊՆ ՌՈ պետը հանձնարարականներ է տվել կարգապահության ամրապնդման աշխատանքները շարունակելու վերաբերյալ Ավելի քան 100-տարի անց՝ երկու դավադիր փոսեր («դատավարություններ»)` Բաքվում և Երևանում Վնասվածքից հետո Արմանը կստանա՞ տիտղոսային պայքարի հնարավորություն․ հայտնի են մանրամասները Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել COP17-ը Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները Պաշտոնական․ Փյունիկը նոր սպորտային տնօրեն ունի Սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն Վիտալի Բալասանյանը հրապարակել է նամակը, որն ուղարկել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերին (լուսանկար) Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում․ ԱՄՆ դեսպանատուն Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի
Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան
Փաշինյանն իր բերած պատերազմների հետևանքով զոհեր ունենալով՝ հայտարարում է՝ սխալ էր բանակը սրբագործելը Դատվում է Հայաստանի ՀանրապետությունըԱդրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպքԿվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում է
Սպորտ

Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝

Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:

Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝  գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:

Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը  ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝  հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես: