Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների հետ համատեղ «SAT-SAS-2024» վարժանքները։ Այս մասին գրում է են ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ վարժանքների ավարտական փուլում կատարվել են հատուկ նշանակության ջոկատայինների խումբը ծովով դեպի կեղծ հակառակորդի թիկունք դուրս բերելու, թիրախային օբյեկտի գաղտնի դիտարկման և խոցման խնդիրները։