ԵՏՀ Խորհուրդը մինչև 2025թ․-ի հունիսի 15-ը սակագնային արտոնություն է տրամադրել ՀՀ և ՌԴ կարագի ներմուծման համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մինչև 2025 թվականի հունիսի 15-ը Հայաստան և Ռուսաստան կարագի ներկրման համար սակագնային արտոնություն է տրամադրել 27 հազար տոննայի չափով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով հանձնաժողովի մամուլի ծառայությանը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է սակագնային արտոնություն սահմանել՝ ազատելով ներմուծման մաքսատուրքից Հայաստանի Հանրապետություն ներկրվող կարագի համար, որը ներմուծվում է ոչ ավելի, քան 2 հազար տոննա, իսկ Ռուսաստանի Դաշնություն՝ ծավալը` ոչ ավելի, քան 25 հազար տոննա: Մաքսային սակագների կարգավորման այս միջոցն գործելու է փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը»,- ասված է հաղորդագրությունում։