Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ
Վրացի ընդդիմադիրները ուրբաթ երեկոյան վերսկսել են բողոքի ակցիան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Այս պահին Ռուսթավելու պողոտան փակ է ավտոմոբիլային երթևեկության համար, ակցիային արդեն մի քանի հազար մարդ է հավաքվել: