Զելենսկին կամավոր ծառայության վերադառնալու մասին օրենք է ստորագրել
Ուկրաինացի զինվորականները, ովքեր առաջին անգամ լքել են իրենց ստորաբաժանումները առանց թույլտվության և ցանկանում են վերադառնալ ծառայության՝ առանց քրեական պատասխանատվության կրելու, դա կկարողանան անել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Ինչպես հյատնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրենի խորհրդական Տատյանա Սապյանը։
Նախօրեին Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել այն զինվորականների կամավոր ծառայության վերադարձի մասին, որոնք առաջին անգամ լքել են իրենց զորամասն առանց թույլտվության։
Փաստաթղթի համաձայն՝ զինվորականները, ովքեր կամովին կվերադառնան ծառայության, կկարողանան երկարաձգել պայմանագիրը և ստանալ բոլոր համապատասխան վճարներն ու սոցիալական երաշխիքները։