Սիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպում հարվածներ են հասցրել գրոհայինների զրահամեքենաների շարասյանը
Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Հալեպի նահանգի հյուսիսում գրոհայինների զրահամեքենաների շարասյունին, որոնք պատրաստվում էին ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ հարձակում իրականացնել Թել Ռիֆաթի վրա։ Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է երկրի անվտանգության ուժերի աղբյուրը։
Ավելի վաղ սիրիական ռազմական ինքնաթիռները հարձակվել էին Հալեպի նահանգի Մարի գյուղում գտնվող ահաբեկիչների հրամանատարական շտաբի վրա։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև, որ Սիրիայի զինված ուժերը պատասխանել են ահաբեկչական հարձակմանը Հալեպ և Իդլիբ նահանգներում, զինյալները մեծ կորուստներ են կրել տեխնիկայով և կենդանի ուժով։