Բախումներ են տեղի ունեցել նաև Աջարիայում
Աջարիայի կառավարության տանը, որտեղ նույնպես լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում, բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հաղորդվում է, որ բերման են ենթարկվել մի քանի մարդ, այդ թվում՝ լրագրող:
Ցուցարարներից մեկը հոսպիտալացվել է:
Ցուցարարները շարժվել են դեպի Ռուսթավելի փողոց, որը մասամբ արգելափակված է։