Սիրիական գաղտնի ծառայությունները արգելափակել են Հեզբոլլահին զենքի մատակարարումը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մոտ է «Միլան» տեղափոխվելուն36 ժամ ջուր չի լինելու Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները Թոքաբորբով հիվանդացության ռիսկը կանխել հնարավոր է՝ պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ. ԱՆ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է Այս ամենը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար էր, դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին Տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում հրդեհ է բռնկվել Իսրայելը դեռ սպասում է, որ ՀԱՄԱՍ-ը կհրապարակի պատանդների ցուցակը․ Նեթանյահու Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետին Հութիները հայտարարել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին Չորս հայկական ակումբ՝ աշխարհի լավագույն 700 ակումբների վարկանիշում Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև Արմեն Աշոտյանը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» ասողների մասին Ո՞ւր է գնդակը․․․ դարպասում է գնդակը․ Օրբանի գեղեցիկ գոլը Կվերանայվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները Թբիլիսիի կենտրոնում բնակելի շենք է այրվել Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3»-ում, այն վերածվել է մոխրակույտի Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը 2024 թվականին Իրանում օդի աղտոտվածության հետևանքով մահացել է 30 հազար մարդ ՊՆ ՌՈ պետը հանձնարարականներ է տվել կարգապահության ամրապնդման աշխատանքները շարունակելու վերաբերյալ Ավելի քան 100-տարի անց՝ երկու դավադիր փոսեր («դատավարություններ»)` Բաքվում և Երևանում Վնասվածքից հետո Արմանը կստանա՞ տիտղոսային պայքարի հնարավորություն․ հայտնի են մանրամասները Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել COP17-ը Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները Պաշտոնական․ Փյունիկը նոր սպորտային տնօրեն ունի Սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն Վիտալի Բալասանյանը հրապարակել է նամակը, որն ուղարկել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերին (լուսանկար) Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում․ ԱՄՆ դեսպանատուն Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի
Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան
Փաշինյանն իր բերած պատերազմների հետևանքով զոհեր ունենալով՝ հայտարարում է՝ սխալ էր բանակը սրբագործելը Դատվում է Հայաստանի ՀանրապետությունըԱդրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպքԿվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում է
Քաղաքականություն

Ապրել մինչև հունվարի 20-ը․ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը»,-գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա գրում է.

««Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։

Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։

Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։

Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։

Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։

Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։

Ապրել մինչև հունվարի 20–ը»։