Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է նախագիծը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ցավոք սրտի, յուրաքանչյուր հեռարձակում ինձ համար էմոցիոնալ առումով շատ դժվար է, ուստի վերջապես որոշեցի հեռանալ շոուից: Տղերք, կներեք, բայց սա իմ վերջին սեզոնն է»,- կիսվել է կատարողը։
Ժյուրիի անդամներից Նիկոլայ Բասկովը շնորհակալություն է հայտնել Լազարևին «իր հույզերի, երաժշտությանը և արվեստին հավատարիմ լինելու համար»։ Նա նաև նշել է, որ իր գործընկերը բոլոր վեց սեզոնների ընթացքում յուրաքանչյուր մասնակցի ընկալել է «որպես ընտանիք և ընկեր»:
Նախագծի վեցերորդ սեզոնի վերջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 29-ին։ Հաղթող է ճանաչվել 17-ամյա Էլեն Բադալյանը։