Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքում
Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրները սկսել են հրահանգներ պատրաստել քաղաքացիների համար արտակարգ իրավիճակների կամ պատերազմի դեպքում։ Այս մասին գրում է The Conversation-ը։
Նշվում է, որ Էստոնիան, Լատվիան և Լիտվան վերջին 10 տարիների ընթացքում պարբերաբար թարմացնում են հանրային տեղեկատվությունը նմանատիպ խորհուրդներով։ 2024 թվականին Դանիան և Նորվեգիան թարմացրել են արտակարգ իրավիճակների պատրաստության իրենց առաջարկությունները։
Շվեդիան պատրաստվում է թղթային տարբերակով նմանատիպ հրահանգներ տարածել, եթե էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում լինի:
Ֆինլանդիայի իշխանությունները պատրաստվում են նաև հրահանգներ բաժանել իրենց քաղաքացիներին պատերազմի և ճգնաժամային իրավիճակների նախապատրաստման վերաբերյալ։