Թբիլիսիում ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվել
Թբիլիսիում ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակումներ գործելու համար մի խումբ ռուսներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։
«Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են օտարերկրյա տասը քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաընկերության լրագրողները պարզաբանել են, որ նրանց թվում կա Ռուսաստանի ութ քաղաքացի, ինչպես նաև Բելառուսի և ԱՄՆ-ի մեկական քաղաքացի։
Մինչ այս, Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցում հայտնել էր, որ հանրապետությունում երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է անվտանգության 42 աշխատակից։ Նրա խոսքով՝ ցուցարարների գործողությունները մեկ անգամ չէ, որ դուրս են եկել օրենքի սահմաններից և դարձել բռնի։