Սիրիական գաղտնի ծառայությունները արգելափակել են Հեզբոլլահին զենքի մատակարարումը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մոտ է «Միլան» տեղափոխվելուն36 ժամ ջուր չի լինելու Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները Թոքաբորբով հիվանդացության ռիսկը կանխել հնարավոր է՝ պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ. ԱՆ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է Այս ամենը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար էր, դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին Տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում հրդեհ է բռնկվել Իսրայելը դեռ սպասում է, որ ՀԱՄԱՍ-ը կհրապարակի պատանդների ցուցակը․ Նեթանյահու Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետին Հութիները հայտարարել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին Չորս հայկական ակումբ՝ աշխարհի լավագույն 700 ակումբների վարկանիշում Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև Արմեն Աշոտյանը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» ասողների մասին Ո՞ւր է գնդակը․․․ դարպասում է գնդակը․ Օրբանի գեղեցիկ գոլը Կվերանայվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները Թբիլիսիի կենտրոնում բնակելի շենք է այրվել Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3»-ում, այն վերածվել է մոխրակույտի Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը 2024 թվականին Իրանում օդի աղտոտվածության հետևանքով մահացել է 30 հազար մարդ ՊՆ ՌՈ պետը հանձնարարականներ է տվել կարգապահության ամրապնդման աշխատանքները շարունակելու վերաբերյալ Ավելի քան 100-տարի անց՝ երկու դավադիր փոսեր («դատավարություններ»)` Բաքվում և Երևանում Վնասվածքից հետո Արմանը կստանա՞ տիտղոսային պայքարի հնարավորություն․ հայտնի են մանրամասները Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել COP17-ը Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները Պաշտոնական․ Փյունիկը նոր սպորտային տնօրեն ունի Սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն Վիտալի Բալասանյանը հրապարակել է նամակը, որն ուղարկել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերին (լուսանկար) Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում․ ԱՄՆ դեսպանատուն Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի
Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան
Փաշինյանն իր բերած պատերազմների հետևանքով զոհեր ունենալով՝ հայտարարում է՝ սխալ էր բանակը սրբագործելը Դատվում է Հայաստանի ՀանրապետությունըԱդրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպքԿվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում է
Հասարակություն

ՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան

ՔԻՀԿ ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանի ելույթը՝ Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ապօրինաբար ՀՀ քաղաքացիությունը չճանաչելու հարցով նոյեմբերի 29-ին ԱԺ-ում կայացած քննարկմանը․

«2023թ. աշնանը Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունը ձեռնակել է մարդու իրավունքների՝ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենազանգվածային խախտման համակարգային գործընթաց. ավելի քան 120.000 անձանց ՀՀ-ն դադարել է ճանաչել որպես քաղաքացիներ։

Նման ռադիկալ և ապօրինի դե-ֆակտո որոշումը չի ստացել որևէ իրավական ձևակերպում, այլ ընդամենը արձանագրվել է ՀՀ պաշտոնյաների տրված մեկնաբանություններով և վարչարարության փոփոխությամբ։

2023թ. աշնանից՝ սկսեցինք տեղեկություններ ստանալ, որ ՀՀ-ում տարբեր պաշտոններ զբաղացնող անձանց՝ զինծառայողների, քննիչների, դատախազների, որոնք ունեին 070 կոդով անձնագիր և ում նկատմամբ ակնհայտորեն գործում էր ՀՀ քաղաքացիություն ունենալու պահաջը, ուլտիմատում է ներկայացվել կա՛մ դիմում գրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, կա՛մ ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Հակառակ ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի պնդմանը, թե այդ անձնագրերը «ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են եղել» պետք է նշել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Արցախի բնակիչները ՝ այդ թվում 2018թ. իշխանափոխությունից հետո, ունեցել և իրացրել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում զինված ուժերում ծառայելու, պետական և հանրային պաշտոններ զբաղացնելու, ընտրելու և ընտրվելու։

Ավելին ՝ «Ճամփորդական փաստաթղթի նկարագիրը» սահմանված է կառավարության 2009թ. որոշմամբ։ Արցախի բնակչության անձնագրերը որևէ աղերս չունեն այդ նկարագրի հետ։ Այնտեղ շատ ուղիղ և հստակ նշված է ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։

Պետք է արձանագրել, որ առնվազն 2021թ. ԱԺ համապետական ընտրություններին Արցախի բնակիչների՝ այդ 070 կոդով անձնագիր ունեցող անձանց ընտրելու իրավունքը ճանաչվել է 100-ից ավելի օրինական ուժի մեջ մտած և չվիճարված դատական ակտերով։

Այս թվում իհարկե ներառված չեն 070 կոդով անձնագիր ունեցող այն անձինք, ում իրավունքը ճանաչվել է հե՛նց Ոստիկանության կողմից՝ առանց դատական ճանաչման անհրաժեշտության։

Հաջորդիվ պետք է նկատել, որ մենք ունենք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք առերևույթ գոնե պաշտոնը ստանձնելիս ունեցել են Արցախի 070 կոդով անձնագիր. դիցուք ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Մենք հարցումներ ենք ուղարկվել ՆԳՆ միգրացիայի ծառայությանը պարզելու ՀՀ ԶՈւ ԳՇ պետի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի քաղաքացիության վերաբերյալ, որին ի պատասխան հայտնել են, թե դա «անձնական տվյալ է»։ Ընդ որում, սակայն, այս անձինք կամ պաշտոնատար այլ անձինք երբեք չեն հերքել, որ պաշտոնը ստանձնելիս չեն հանդիսացել ԱՀ անձնագիր ունեցող։

Արցախցիները մեզ և առանձին իրավապաշտպանների դիմում են՝ խնդրելով պարզաբանել՝ որն է ճիշտ փախստականի կարգավիճակ թե՞ ՀՀ քաղաքացիություն ստանալ։

Այս իմաստով, մեր պարզաբանումը հետևյալն է. թեև արցախցիներին, որպես ՀՀ քաղաքացիներ չճանաչելը ապօրինի է, բայց տվյալ իրադրությունում ՀՀ քաղաքացիության ընդունելու հարկադրված մեխանիզմն իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել նպաստավոր է։ Քաղաքացիություն ընդունելու պարագայում հնարավորություն կունենան իրացնել մի շարք իրավունքներ, որոնք այս պահին դե ֆակտո սահմանափակված են՝ նախևառաջ քաղաքական իրավունքները, այնուհետև նաև քաղաքացիների կենսագործունեության համար անհրաժեշտ այլ իրավունքները»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ էր «քաղաքացիությունից զրկելը» պայմանավորված լինել սոցիալական կամ այլ աջակցություն տրամադրելու պատճառաբանությամբ՝ պետք է նշել, որ այս աջակցությունը ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց կարող էր տրամադրվել ցանկացած պարագայում։

Ուստի այստեղ մնում է միայն մեկ չփարատված մտահոգություն, որ այս դե ֆակտո քաղաքացիությունից զրկման իրական նպատակը քաղաքական իրավունքներից զրկելն է՝ մեկուսացնելով քաղաքական որոշումների կայացման մասնակցությունից։