Առեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝
Այս պահին փրկարարները արդեն հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել և դժվարանցանելի հատվածը պետք է անցնեն ճոպաններով, ապա ջրի միջով, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնեն դիատարին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։