Ի՞նչ վախեր ուներ ՆԳ, այլևս, նախկին նախարար Վահե Ղազարյանը
![Ի՞նչ վախեր ուներ ՆԳ, այլևս, նախկին նախարար Վահե Ղազարյանը](/timthumb.php?src=disc/02-12-24/d7684950a7dabc4ec752af6a0f47dd32.jpg&w=780)
NEWSPRESS.am-ին հասած տեղեկություներով, պարզվում է, Ներքին գործերի արդեն նախկին նախարար Վահե Ղազարյաը, մինչ պաշտոնազրկումը, որոշակի անհանգստություններ է ունեցել:
Չի բացառվում, որ դրա համար կարող էր առիթ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի առերևույթ վերաբերմունքը նախկին դասընկերոջը:
Իրավապահ համակարգի աշխատանքներից անհասցե դժգոհությունը Վահե Ղազարյանի համար նախազգուշական կրակոցի էֆեկտ է ունեցել:
Մեր տեղեկություններով, մինչ պաշտոնին հրաժեշտ տալը, նա որոշակի անհասկանալի «կանխարգելիչ» գործողություններ է սկսել ձեռնարկել. լայնածավալ կադրային վերադասավորումներ, նախարարության ֆինանսատնտեսական գործունեության «աուդիտ»:
Անգամ հատուկ ցուցումով հրահանգել է անձնակազմին ձեռնպահ մնալ սոց ցանցերում ակտիվություն ցուցաբերելուց, գրառումներ ու մեկնաբանություններ անելուց: