Կրեմլը խոստացել է շարունակել աջակցել Բաշար Ասադին
Ռուսաստանը կշարունակի աջակցել Սիրիայի պաշտոնական իշխանություններին և կվերլուծի, թե այժմ ինչ է պետք Դամասկոսին՝ երկրի հյուսիսում գրոհայինների հարձակման ֆոնին իրավիճակը կայունացնելու համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
«Մենք, իհարկե, շարունակում ենք աջակցել Բաշար ալ-Ասադին և շարունակում ենք մեր շփումները համապատասխան մակարդակներում և վերլուծում իրավիճակը։ Կձևավորվի դիրքորոշում, թե ինչ է անհրաժեշտ իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Պեսկովը։