Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում գիշերը բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ցուցարարները տարհանում են ոստիկանների հետ բախումների ժամանակ վիրավորներին։
Ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործում ցուցարարների դեմ, որոնք պատասխանում են ճայթրուկներով։
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսթավելի պողոտայում անհնար է մնալ առանց հակագազի: Ռուսթավելի պողոտայի բոլոր հյուրանոցները հյուրերին զգուշացնում են պատուհանները չբացել։
Ոստիկանները բերման են ենթարկել երկու ցուցարարների՝ 17 և 21 տարեկան։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանց սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ Նրանք նախնական կալանքի տակ են՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակում գործելու և գույքը վնասելու մեղադրանքով։