Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ աշխատավարձի պատճառով․ տաքսու գներն էլ բարձրացել են․ Երևանը կաթվածահար է եղել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսն ասացին, որ գործադուլի պատճառն իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:
Գործադուլի պատճառով շատ ավտոբուսների 90 տոկոսի վարորդները դուրս չեն եկել աշխատանքի։ Վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, և մնացել են կանգառներում կանգնած:
Քաղաքապետարանից հայտնել են, որ շուտով հայտարարություն կլինի: