Հերիք ա տղաներին ասեք՝ «ճաշիկ կուտե՞ս», հերիք ա բամբակի մեջ մեծացնեք ու դեգրադացնեք. Փաշինյան (տեսանյութ)Ընկալումը, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի․ Փաշինյան Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծըԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըԷրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺԾիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն․ նախարարԵմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
1-ին փուլում ՑԱԽԱԼ-ը զորքերը հետ կքաշի Գազայից՝ 700 մ խորությամբ․ մանրամասներ՝ սպասվող համաձայնագրից Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է մայթին․ վիրավոր կա ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ ՀրապարակՀայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը
Մամուլ

Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի բյուջեի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրում, սակայն հիմա արդեն կառավարությունը կանխատեսում է, որ տարին ամփոփելու ենք 5,8 տոկոս տնտեսական աճով։ Այսպիսի կանխատեսման համար պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ տարվա երկրորդ կեսից սկսած տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը մասնավորապես հոկտեմբերին հասել է այս տարվա ամենացածր ցուցանիշին` 4,2 %-ի, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ աճի նվազման միտումն ավելի կխորանա։ Բնականաբար, այս իրավիճակը հանգեցնելու է բյուջեի թերակատարման։

«Լույս» հիմնադրամը, վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումները 2024 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, տվյալներ է ներկայացրել, որ պետական բյուջեի դեֆիցիտը մեծ արագությամբ աճում է։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,073.4 մլրդ դրամ՝ աճելով 6,5 %-ով, որը հունվարսեպտեմբերի համեմատ իջնել է 0,1 տոկոսային կետով։ Իսկ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը նվազել են 5,7 %-ով։ Ըստ էության, տարվա վերջին ամիսներին եկամուտների մուտքերի ծավալն ավելի կնվազի։ Ու չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազման միտում են գրանցում, բյուջեի ծախսային հատվածը շարունակաբար ավելանում է։ Ընդհանուր ծախսերը 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,284.9 մլրդ դրամ՝ աճելով 16,3 %-ով։

Արդյունքում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերն էականորեն գերազանցել են եկամուտներին, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 211,5 մլրդ դրամի չափով պակասուրդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է ընդամենը 19 մլրդ դրամ: Իսկ բյուջեի պակասուրդը իշխանությունները հիմնականում լրացնում են պարտքեր վերցնելու հաշվին։ Դրանով է պայմանավորված, որ պետական պարտքի ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են՝ հասնելով 12,6 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով: Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։ Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։ Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։

Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։ Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։ Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։ Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։ Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում