Աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Շատ կարևոր է որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ»,- ԱԺ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նա հայտարարեց, որ ամփոփելով վերջին 6.5 տրվա իր տպավորությունները՝ եկել է աշխարհում հայաստանի միջին վիճակագրական իմիջին։
«Աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ» և ընդհանուր առմամբ այն ուղերձը, որը մենք ուզում ենք հղել աշխարհին, այն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունն համարում ենք այն, որ մենք «ազգ-նահատակ» լինելու կարգավիճակը հաղթահարենք»,-ասաց Փաշինյանը
Նրա խոսքով երկար ժամանակ «ազգ-նահատակ» բանաձևի հաղթահարման լավագույն բանաձևը «ազգ-բանակն է»։
«Բայց համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները բերում են այն համոզման, որ «ազգ-բանակ»-ը, «ազգ-նահատակ» բանաձեի տրամաբանության և շարունակության մեջ է»,- ասաց փաշինյանը և հայտարարեց, թե պետք է այդ ամենին պատասխանել պետականության բանաձևով։
Անդրադառնալով բյուջեին՝ փաշինյանն ասաց. «Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարքիների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»: