Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է.
«Գործադուլ հայտարարած վարորդներին իրավական հետևանքներով սպառնալուց առաջ մտածեք, թե դուք ինչ ապօրինություններ եք արել իրենց հանդեպ։ Եթե մենք ունենայինք նորմալ արհմիություններ, ձեզ էին վաղուց դատի տալու` աշխատանքային մարդկային պայմաններով վարորդներին չապահովելու համար։
Ամոթ է, որ վարորդներն այս ձևով են ստիպված սանհանգույց պահանջում։ Դա գործատուի կողմից պարտադիր ապահովվող աշխատանքային պայման է։
Խոստացել եք ու չեք արել։
Վարորդի պարտականությունը մեքենան վարելն է։ Աշխատանքից հետո հոգնած վարորդը ինչո՞ւ պիտի լվանա ավտոբուսը, մաքրի սալոնը։ Էլ ի՞նչ անի։
Երբ մարդկանց աշխատանքային պայմաններն անտեսում ես, իսկ ինքդ քեզ շքեղագույն ծառայողական մեքենա առնում, բիզնես դասով թանկարժեք տոմսեր առնում, մարդկանց համբերության բաժակը լցվում է։
Կրակն են ընկել երևանցիները ձեր ձեռքը ...»։