Հնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հ․ Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է՝ «Անկեղծ չենք»։
«Ես հայտարարել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, նշանակում է՝ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ։ Եւ պիտի արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է»,-ասաց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հենց իրենք են այն Կառավարությունը, այն խորհրդարանը, այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ «ահա մենք երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում»։