Գերմանական զորքերը կարող են գնալ Ուկրաինա. Բերբոք
Գերմանական զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ զինադադարի դեպքում խաղաղություն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխանցում է Die Welt-ը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի դեպքում գերմանացի զինվորները կարող են օգտագործվել նաև խաղաղության ապահովման համար»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։