Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի
Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան
Փաշինյանն իր բերած պատերազմների հետևանքով զոհեր ունենալով՝ հայտարարում է՝ սխալ էր բանակը սրբագործելը Դատվում է Հայաստանի ՀանրապետությունըԱդրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպքԿվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում էՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանիԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրոԱդրբեջանցի անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված ԱրցախՕդը լավ մաքրվեց, հիանալի եղանակ է. Գագիկ ՍուրենյանԲաքվում դատավարությունը մտահոգություն է առաջացնում. կհանդիպեմ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ․ Ռուստամ ԲաքոյանԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանTikTok-ը կարող է փակվել ԱՄՆ-ում հունվարի 19-իցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԱրարատի մարզի 3 քաղաքում և ավելի քան 50 գյուղում 36 ժամ ջուր չի լինելուԹրամփը կոշտ գործողությոններ կսկսի ներգաղթյալների դեմ երդմնակալության հենց հաջորդ օրըՀայաստանում շարունակվում է գրիպի շրջանառությունը․ որոնք են ախտանիշներըՍուդանի բանակը շարունակում է հարվածել արագ արձագանքման ուժերինՀանգստյան օրերին տեղումներ չեն լինիՀրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին hարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին․ ԱբրահամյանՓաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվումՆոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ)Աղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարՄահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը (տեսանյութ)Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա ԱզնավուրՓաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալուԻ՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»Գողության փորձ՝ Գուգարքի գյուղապետարանից․ կան ձերբակալվածներԱնուշադրության մատնեք բոլոր մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող պատանդների հանդեպ զազրախոսությամբ և թույնով․ Հ․ԲադալյանԵթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելըԻ՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ ԲազեյանըՓաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»Արման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԲաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստըԿփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծԱպարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Աշոցքում բուք էՓաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» Ինչու Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»
Հասարակություն

Վահե Ղազարյանի «գոլդացումը»

Երբ 2018 թվականից հետո գավառական միջակ միլիցիոներ Վահե Ղազարյանը իշախանության եկած դասընկերոջ շնորհիվ հայտնվեց մայրաքաղաքում ու մտավ մարդամեջ, նա Երևանում բնակվում էր «Գլենդել հիլզ» թաղամասի մի անշուք բնակարանում:

Չորս տարվա ընթացքում, Գետահովիտի թաղայինի հավակնող այս անձը զբաղեցրեց հանրապետության ուժային կառույցի ամենաբարձր պաշտոնները` ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետ ու ՆԳ նախարար: Նրա պաշտոնավարումը հասարակության շրջանում թերևս կհիշվի Եռաբլուրում զոհվածների ծնողների դեմ ամոթալի բռնությամբ, խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառելու դեպքերով, հարյուրավոր անձանց նկատմամբ ոստիկանական բռնություններով և այլն:

Սակայն ինքը՝ Ռոբերտի տղա Վահեն, այս չորս տարին կհիշի երանությամբ. «Գլենդել հիլզի» բնակարանը նրան շատ կարճ ժամանակում այլևս նեղ թվաց և հանրապետության ուժային հսկա կառույցի ղեկավարը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, մի քանի տարում դարձավ մի քանի շքեղ նորակառույցների տեր:

Հիմա նրա ընտանիքին հաճախ են տեսնում Նորքի բարձունքի էլիտար շենքում: Որդին, հարսանիքից անմիջապես հետո, Էրեբունի համայնքի մոլերից մեկի հարևանությամբ նորակառույցի բնակարանատեր դարձավ և այդ համայնքի օդիոզ դեմքերից մեկի «մեծահոգության» շնորհիվ, ևս մի քանի բնակարանի տեր մայրաքաղաքում. դրանք հիմնականում փաստաթղթավորված են փոխկապակցված անձանց անուններով:

Գյուղից քաղաք եկած այս նախկին պաշտոնյան ևս մի թուլություն ունի. նա «գոլդ» թվերի ու համարների սիրահար է:

Կես միլիոնով ԶԻԼ է գնել, որ 8 միլիոնանոց համարանիշը ձեռքից բաց չթողնի. բեռնատարը գրանցված է 01II001 համարանիշով: Ու միայն մեքենաների համարանիշերի հարցում չէ նա բծախնդիր։ Բնակարանի համարներն էլ ոչ պակաս գոլդ են` 123 և այլն:

Հիմա պաշտոնազրկված Ղազարյանն ակտիվ հետևում է անցած 4 տարում ձևավորած բիզնեսների աշխատանքին. Ծաղկաձորում՝ հսկա շինություն, հայրենի մարզում՝ ռեստորանային և հյուրանոցային բիզնես, շինանյութի խոշոր մատակարար, մարզի փայտանյութի արտադրության թիվ մեկ անձ:

Մեր տեղեկություններով, Տավուշի անտառներում մեծ քանակությամբ ծառեր են հատվում բացառապես նրա արտադրամասերի համար: Այս ամենի մասին, բնականաբար, տեղեկացված է նրա 37 տարվա ընկեր ու դասընկեր ՀՀ վարչապետը։ Եվ ամեն օր նախկինների կոռուպցիայից բարձրաձայնող Փաշինյանը պարզ չէ, արդյոք կանդրադառնա՞ իր ստվերում հարստացած Ղազարյանի ապօրինի հարստացմանը:

Մնում է հուսալ, որ եթե նա չհասցնի կամ չցանկանա հասցնել, ապա գոնե հաջորդ իշխանությունն անպայման գնահատական կտա այդ 4 տարվա տխրահռչակ պաշտոնավարմանը:

NEWSPRESS.am